Սուրճի նոր անսպասելի օգտակարությունը


00:00 , 13 սեպտեմբեր, 2018

Պորտուգալացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սուրճը նվազեցնում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապողների վաղաժամ մահվան վտանգը։

Հետազոտություններին մասնակցել է երիկամային անբավարարվածությամբ տառապող 4863 մարդ: Գիտնականները 60 ամիս վերահսկել են նրանց առողջական վիճակը: Այդ ընթացքում մահացել է 1283 մարդ, ընդ որում ավելի շատ սուրճ օգտագործողների մոտ մահերի թիվը 22%-ով պակաս է եղել, քան նրանց մոտ, ովքեր քիչ են սուրճ օգտագործել: