Ինչպես եղավ, որ ազատ արձակվեց Խաչատուրովը. բացահայտում է Նիկոլ Փաշինյանը


22:40 , 12 սեպտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսեց, թե ինչպես եղավ, որ Յուրի Խաչատուրովն, այնուամենայնիվ, հայտնվեց ազատության մեջ։

Նա նշեց, որ իրեն անընդհատ շարունակել են զանգեր գալ ԱԱԾ-ից, ինքն էլ պատասխանել է. «Եթե քննչական մարմինը որոշել է, որ իր քննության շահերից պետք է կալանավորեն, այո, ուրեմն պետք է կալանավորենք, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական խոչընդոտներ չպետք է լինեն այս քրեական գործի աառաջ»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենը իրեն մի տասը անգամ զանգել է այս թեմայով։

«Ինձ համար կարևոր է եղել, որ սկզբունքը, որ դրված է աշխատանքի հիմքում, կիրառվի, որ այո, եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն՝ կալանավորել»,-նշեց Ն. Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ ԱԱԾ տնօրենն էլի իրեն զանգել է ու ասել, որ դատական համակարգից են «տրիվոգա» դրել։
«Ասել ա գործը ջուր ա, տակը բան չկա»,-նշեց ՀՀ վարչապետը։

Նա նշեց, որ հետո զանգել է ՀՔԾ պետին։

«Ինքն ասել ա, որ մենք քննչական մարմին ենք ու գիտենք ինչ ենք անում, մենք հո փողոցից եկա՞ծ չենք, որ էդ մասշտաբի կարգի մարդկանց կալանավորենք »,-նշեց Ն. Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։