Հայկ Մարությանը մի մարդ է, ով իր չարչարանքով, քրտինքով է ստեղծել իր անունը. Նիկոլ Փաշինյան


20:40 , 12 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ նման բարձր տրամադրությամբ և պսպղուն աչքերով: Մեր քաղաքական թիմի մեծագույն առաքելությունն այնպես անելն է, որ ձեր աչքերի փայլը ոչ միայն չխամրի, այլ նաև ամեն օրվա, ամեն շաբաթվա ու տարվա հետ ավելի ուժեղանա և փոխանցվի սերնդեսերունդ ու դարից դար:

Այս մասին այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով հանրահավաքի մասնակիցներին:

«Մենք ուզում ենք, որ ՀՀ-ը՝ որպես ուժեղ և ինքնիշխան պետություն, գոյություն ունենա հավիտյան, մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ի վերջո հաղթահարի պատմական այն ցիկլը, որի մեջ անընդհատ ընկնում է: Այդ ցիկլը հետևյալն է՝ մենք անընդհատ ստանում ենք հնարավորություն պետականության տեսքով և ամեն անգամ կորցնում ենք այդ հնարավորությունը: Սա այն հնարավորությունն է, որը մենք պետք է շատ պինդ բռնենք և այլևս բաց չթողնենք, մանավանդ, որ այս հնարավորության մեջ մենք արդեն հաղթում ենք, և ձեր փայլուն աչքերը այդ հաղթանակի ամենակարևոր բաղադրիչն են»,- ասաց Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։