Գիրացումը մարդկանց հիմար է դարձնում. գիտնականներ


23:22 , 12 սեպտեմբեր, 2018

Ամերիկացի գիտնականների խումբը ապացուցել է, որ ավելորդ քաշը անմիջականորեն ազդեցություն է ունենում ուղեղի ակտիվության վրա: Կոպիտ ասած՝ գեր մարդիկ դառնում են հիմար: Այս մասին տեղեկացնում է Science News-ը:

Հետազոտությունն անցկացվել է լաբորատոր մկների վրա, որոնց 2 խմբի են բաժանել: Առաջին խմբի կրծողներին կերակրել են բարձր կալորիականությամբ սննդով, երկրորդ խմբի կենդանիներին՝ հանձնարարված աստիճանի կալորիականությամբ սնունդ: 3 ամսվա ընթացքում առաջին խմբի կրծողների քաշը երկրորդ խմբի կրծողների քաշին գերազանցել է 40%-ով, իսկ նրանց մտավոր ընդունակությունները նվազել են: Օրինակ՝ կենդանիներին երկար ժամանակ էր պետք լաբիրինթոսից դուրս գալու համար:

Ավելորդ քաշ ունեցող մկների մոտ հայտնաբերվել է միկրոգլինի մեծ քանակություն, բջիջներ, որոնք ազդում են մտավոր գործունեությունների վրա: