Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան զոհեր


20:20 , 12 սեպտեմբեր, 2018

Shantnews.am-ը գրում է.

Չինաստանի Հենան քաղաքի հրապարակներից մեկում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: 3 մարդ զոհվել է, 43-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում է Paper պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 19:40-ին: Վարորդը ձերբակալվել է, նրա նման գործողությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն: