Ինչո՞ւ է ընդդիմությունը քննարկում կառավարության գործունեության ծրագիրը


17:26 , 22 մայիս, 2013

...Որքան հիշում եմ, ընդդիմադիր ուժերը առանձին հայտարարություններով չընդունեցին փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները: 
Իսկ ավելի ուշ՝ ընդվզեցին վարչապետի վերանշանակման եւ «նոր» կառավարության կազմի դեմ:
Հիմա, մեղմ ասած, զարմանալի է, թե ինչու է ընդդիմությունը քննարկում Տիգրան Սարգսյանի (Սերժ Սարգսյանի) ներկայացրած կառավարության գործունեության ծրագիրը:
Ավելին՝ ոչ միայն քննարկում է, այլեւ բոցաշունչ ելույթներ է ունենում այդ ծրագրի դեմ:
Եթե համարում եք, որ այս իշխանությունը, կառավարությունը լեգիտիմ չէ, ապա նրա ծրագիրը ինչո՞ւ եք քննարկում:
Կարո՞ղ է այդ ծրագիրը մի ուրիշ՝ լեգիտիմ իշխանության կողմից է մշակվել ու ներկայացվել ձեր դատին...