Տանզանիայի նախագահը հղիությունից պաշտպանվողներին ծույլեր է անվանել


20:00 , 12 սեպտեմբեր, 2018

Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին ասել է, որ պետք չէ պաշտպանվել հղիությունից։ Նրա խոսքը փոխանցում է The Guardian-ը։

Նրա կարծիքով՝ հակաբեղմնավորիչներից ծույլ մարդիկ են օգտվում, որոնք չեն ցանկանում աշխատել և ընտանիք պահել։ Նա հավելել է, որ նրանք, որոնք քարոզում են պաշտպանվել, վատ խորհրդատուներ են։

«Դուք լավ ֆերմերներ եք, դուք կարող եք կերակրել ձեր երեխաներին։ Ինչո՞ւ պետք է պաշտպանվեք»,-ժողովրդին դիմելով՝ ասել է նախագահը։

Նշվում է, որ նախագահի խոսքը օրենսդրական փոփոխություն չի նշանակում։

Տանզանիայում գործող օրենքի համաձայն՝ կանայք իրավունք ունեն պաշտպանվել հղիությունից, սակայն հակաբեղմնավորիչ միջոցները ոչ բոլորին են հասանելի։