Աշակերտուհին պատրաստվել է քննություններին և արյունոտ քրտինքով է ծածկվել


17:00 , 12 սեպտեմբեր, 2018

Բժիշկները ենթադրում են, որ 11-ամյա աշակերտուհու մոտ հեմատիդրոզ է՝ հազվադեպ հանդիպող վիճակ, որը առաջանում է վախի կամ հուզմունքի պատճառով։ Դրա ժամանակ մարդու քրտինքը խառնվում է արյան հետ՝ անոթների պատերի ախտահարման պատճառով և մաշկի վրա է դուրս գալիս կարմրավուն հեղուկի տեսքով։

Աղջկա բժշկի խոսքերով՝այս հիվանդությունը հանդիպում է 10 միլիոնից մեկի մոտ։

Մարդկանց մոտ արյունոտ քրտինքի առաջացման պատճառները մինչև վերջ ուսումնասիրված չեն, քանի որ այն շատ հազվադեպ է պատահում։

Մասնագետները նախատեսում են բուժման մի քանի տարբերակ կիրառել։ Առաջին հերթին անհրաժեշտ է իջեցնել անհանգստության մակարդակը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ հեմատիդրոզը չի ազդում կյանքի տևողության վրա։