19:00 , 12 սեպտեմբեր, 2018Եռյակ ունենալու հավանականությունն աշխարհում շատ փոքր է։ Օրինակ՝ Միացյալ Թագավորությունում 4,400 բեղմնավորումներից միայն մեկն է եռյակ լինում, և հենց այդպես էլ պատահել է դանիացի Մարիայի դեպքում։ Կոպենհագենաբնակ 36-ամյա Մարիան ու իր ամուսինը՝ Անդերսը, արդեն մեկ տղա ունեն և շատ շուտով նրանց ընտանիքը կհամալրվի նոր անդամներով՝ երկու աղջնակով և մեկ տղայով։

Մարիան հղիության դեռ վաղ շրջանից սկսել էր փաստավավերագրել իր հղիությունը` պարբերաբար լուսանկարում էր որովայնը, համապատասխան գրառումներ անում և այլն։ «Սա կարծես երկար ճանապարհորդություն լինի ինձ համար՝ սկսած այն պահից, երբ իմացա, որ նրանք երեքն են։ Փողոցում տեսնելիս բոլորը հարցնում են՝ ինչպես եմ կարողանում կանգնել կամ քայլել»,- պատմել է Մարիան։
Մարիայի պատմության յուրահատկությունն այն է, որ նրա որովայնն այնքան մեծ տեսք ունի, որ կարծես արհեստական լինի։ Մինչ լույս աշխարհ կգան Մարիայի և Անդերսի զավակները, առաջարկում ենք դիտել նրանց հրապարակած լուսանկարները։








