Պուտինը Ճապոնիային առաջարկել է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել


12:40 , 12 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև. հայտնում է РИА Новости-ն: Նա առաջարկել է դա անել մինչև տարեվերջ:

Риа Новости-ն հիշեցնում է, որ ռուս-ճապոնական երկխոսությունը տարիներ շարունակ մթագնում է պայմանագրի բացակայությունը:  Ճապոնիան հավակնում է Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ, Խաբոմայի կղզիներին՝ հիմնվելով 1855-ին կնքված Սահմանների և առևտրի երկկողմ տրակտատի վրա: