Սեպտեմբերի 8֊ի գիշերը սկսել են տարածել ցանցով։ Թվիթերում գնացել ա նորաստեղծ ֆեյքերի միջոցով, օրինակ՝ սրանց՝ ArasVaeda, ziecki։ Սրանք իբր լեհեր են։
Զուգահեռ գցել են Reddit սոցցանցի նորաստեղծ ֆեյքի միջոցով՝ Baboor223։
Երկու դեպքում էլ տարածումը չի հաջողվել։ Ենթադրում եմ, որ սկզբից ենթադրվել ա անգլալեզու լսարանի վրա տանել, հետո դրսից բերել ներս։ Բայց չի գնացել։
Այստեղ կա փորձ՝ հասկանալու, թե երբ է մտել Ֆեյսբուք նյութը։ Բայց միանգամից ասեմ․ լիարժեք չէ։ Քանի որ ինքը՝ Ֆեյսբուքը, թույլ չի տալիս նորմալ որոնել, այսինքն՝ հստակ դեռ չգիտենք առաջին տեղադրողին։