«Հունգարիան կշարունակի պաշտպանել իր սահմանները, կանգնեցնել անօրինական միգրանտներին եւ պաշտպանել իր իրավունքները, անհրաժեշտության դեպքում նաեւ ձեզանից», - ասել է վարչապետը:
Օրբանի կոշտ ելույթի պատճառը չորեքշաբթի Եվրախորհրդարանում նախատեսված ԵՀ-ի քաղաքացիական ազատությունների հարցերով կոմիտեի զեկույցի քվերակությունն է: Նրա հեղինակը՝ «կանաչների» խմբակցությունից պատգամավոր Ջուդիտ Սարգենտինին Բուդապեշտին մեղադրել է միգրացիայի ոլորտում եվրոպական քաղաքականությանը չհետեւելու մեջ, փոքրամասնությունների իրավունքների խախտման, ժողովրդավարությանը, իրավական պետության նորմերին եւ հիմնարար իրավունքների սպառնալիքների համար:
Հունգարական կառավարության դեմ առարկություններով հանդես են եկել նաեւ Եվրախորհրդարանի մի շարք այլ կոմիտեներ եւ Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը: