Իռլանդիայում մոտոցիկլետի վրաերթի հետևանքով տուժած 39-ամյա հայ տղամարդը կոմայի մեջ է գտնվում


00:10 , 12 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով տուժել է 39-ամյա Իլաբեկ Ավետյանը. վերջինիս մոտոցիկլ է հարվածել «Դարնդեյլ» այգում:

Ինչպես տեղեկացնում է The Irish Times-ը, Ավետյանը կնոջ՝ Անժելա Կոծինյանի հետ հանգստանալիս է եղել այգու տարածքում, երբ բլրի գագաթից վայրէջք կատարող մոտոցիկլը հարվածել է ամուսիններին:

Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 9-ին, սակայն տեղի ոստիկանությունը դեռևս չի ձերբակալել մեղավորին: Անդրադառնալով այս հարցին՝ Իռլանդիայի «Ֆիաննա Ֆայլ» («ճակատագրի զինյալներ») լիբերալ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Կուրանը կոչ է արել իշխանություններին արգելել մոտոցիկլետների անօրինական օգտագործումը՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։