ԱՄՆ-ում սուպերմարկետի աշխատակցուհին 8 տարում 9 հազար դոլարի խոզապուխտ է կերել


23:01 , 11 սեպտեմբեր, 2018

ԱՄՆ-ի սուպերմարկետներից մեկի աշխատակցուհին աշխատանքի մի քանի տարիների ընթացքում կերել է ցուցափեղեկերում տեղադրված խոզապուխտը։

Խանութի սեփականատերերը նրան մեղադրել են խոշոր չափի գողության մեջ և պահանջել վերադարձնել 9 հազար դոլարի չափով կորուստը։

Տուսկարաուաս շրջանի շերիֆի խոսքով՝ մի քանի տարի շարունակ ամերիկուհուն խոզապուխտ ուտելու մեջ են կասկածել։ Աշխատանքի ընթացքում օրական 3-4 կտորի արժեքը բազմապատկելով աշխատած տարիների թվի հետ՝ խանութի սեփականատերերն ասել են, որ վնասը 9 հազար դոլար է կազմում։

Շերիֆ Օրվիս Քեմփբելն ասել է, որ կինը ձերբակալված չէ և նրան մեղադրանք ներկայացված չէ, սակայն խանութի աշխատակազմի հայտարարությունն ընդունել է և դատախազություն փոխանցել։