Համացանցում iPhone 9-ի լուսանկարն է հրապարակվել


22:21 , 11 սեպտեմբեր, 2018

Համացանցում հրապարակվել է iPhone 9-ի լուսանկարը։ Գաջեթի և նրա մյուս «սերնդակիցների» շնորհանդեսը պետք է տեղի ունենա վաղը, սեպտեմբերի 12-ին։ Այս մասին գրում է Phone Arena-ն։

Լուսանկարում սմարթֆոններից «ամենաբյուջետայինն է»։

Սարքավորումն ալյումինե շրջանակ է ստացել։ Ենթադրվում է, որ հենց այդ գաջեթը 2019-ին կդառնա ամենազանգվածային մոդելը և կզբաղեցնի վաճառքի 70 տոկոսը։

Բացի այս մոդելից, վաղը նախատեսվում է նաև OLED էկրաններով գաջեթների շնորհանդեսը, որոնք ավելի թանկարժեք են։ Կներկայացվեն նաև նոր Apple Watch Series 4-ները։