Մեծ խնդիր է, որ մարդիկ տիրապետում են այնպիսի ռեսուրսների, որ գնում են պետության համար նախատեսված թանկ սարքեր և գաղտնալսում են պետական պաշտոնյաներին. Ա. Սիմոնյան


18:40 , 11 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ԱԺ դահլիճում հնչեցված այն տեսակետին, թե ինչպես է ստացվել, որ ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի գաղտնալսումը չեն կարողացել կասեցնել:

«Ինպե՞ս է ստացվել, որ իրավապահները չեն կարողացել դա կասեցնել. այո, սա մեծ խնդիր է, խոսքը նրա մասին է, որ այդ մարդիկ տիրապետում են այնպիսի ռեսուրսների, որ գնում են պետության համար նախատեսված բավական թանկ սարքեր և գաղտնալսում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներին», -ասաց նա:

Սիմոնյանը շարունակեց, որ տեսանյութում ակնհայտ է, որ հերքվեց այս օրերի ընթացքում բազմաթիվ անգամ քննարկված թեման, որ դատավորների նկատմամբ ճնշում կա:

«Ուզում էին մի բան ապացուցել, այլ բան ապացուցվեց»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։