24-ամյա ուսուցչուհին խոստովանել է, որ կյանքում առաջին անգամ սիրով է զբաղվել իր 15-ամյա աշակերտի հետ


17:20 , 11 սեպտեմբեր, 2018

23-ամյա Հանա Սաբոյեն մեղադրվում է 15-ամյա դեռահասի վրա 2017-ի հուլիսին սեռական հարձակման մեջ։ Վերջինը նրա աշակերտներից մեկն էր։ Հանան նախ աշակերտի հետ նամակագրությամբ նրան ինտիմ բնույթի լուսանկարներ է ուղարկել, ապա քնել նրա հետ։ Ուսուցչուհին պնդում է, որ իսկապես սիրահարվել է, և որ դեռահասն իր առաջին տղամարդն է, հաղորդում է Mirror-ը։

Միջադեպի մասին հայտնի է դարձել մեկ այլ աշակերտի շնորհիվ, որը աղջկան և նրա սիրեկանին ննջասենյակի պատուհանից է տեսել։ Ոստիկանությունում ուսուցչուհին չի հերքել իր մեղքը՝ ասելով, որ իսկապես սիրահարվել է և նրա հետ կորցրել կուսությունը։

Ներկա պահին աշխատանքից հեռացված 24-ամյա Հանան դատավճռին է սպասում։