ԱՄՆ-ը սպառնում է պատասխանել Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է


15:20 , 11 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ-ն մենկաբանել է ամերիկյան կողմի հայտարարությունները, թե ԱՄՆ-ը կոշտ պատասխան կտա Սիրիայում քիմիական զենքի հետ կապված հնարավոր սադրանքին. հայտնում է РИА Новости-ն:

«Դա սպառնալիքների և շանտաժի քաղաքականություն է: Դա փաստերի և իրական իրավիճակի ցինիկ մանիպուլյացիա է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

Հայտարարությամբ հանդես էր եկել ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: