Ինչ են մեկնաբանում ԱԱԾ-ից և ՀՔԾ-ից աղմկահարույց ձայնագրության շուրջ


14:30 , 11 սեպտեմբեր, 2018

Armlur.am-ը գրում է.

Սեպտեմբերի 5-ին համացանցում՝ ավելի կոնկրետ յութուբի մի անանուն էջում տարածված սկանդալային ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել:

Ինչպես հայտնի է` ձայնագրությունում լսվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի զրույցը, որտեղ քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցը: ArmLur.am-ը գերատեսչություններից փորձեց պարզել` ինչպես են վերաբերվում կատարվածին:

Ի պատասխան` ԱԱԾ լրատվական բաժնից ասացին, որ որևէ մեկնաբանություն չունեն տալու: Իսկ ՀՔԾ-ում քննարկում են` ինչ մեկնաբանություն տալ: Մանրամասները կհաղորդենք լրացուցիչ: