Ինքնակպչուն ժապավենով իրենց բարեմասնությունները ծածկած մոդելներ՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթին (Photo)


20:15 , 11 սեպտեմբեր, 2018

Այն, ինչ շատերիս համար ընդամենն առօրյա կյանքում անհրաժեշտ իր է, նորաձևության աշխարհում մոդայի ամենավերջին ճիչն է։ Խոսքն ինքնակպչուն ժապավենների մասին է, որոնք New York Fashion Week-ի ժամանակ հանդիսացել են մոդելների ամենասեքսուալ հանդերձանքը։

Դիզայներներն իրենց այս քայլով փորձում են ապացուցել, որ մարդկային երևակայությունը սահմաններ չունի, ու անգամ հասարակ ժապավենով կարելի է գեղեցիկ ու գրավիչ տեսք հաղորդել մոդելներին։ Ի դեպ, նորաձևության շաբաթին հետևող մարդկանց միայն անհանգստացնում է այն, որ ինքնակպչուն ժապավենը մարմնից պոկելը բավականին ցավոտ է, սակայն այս հարցին ո՛չ դիզայներները, ո՛չ էլ մոդելները չեն անդրադարձել։

Ահա մի քանի լուսանկարներ, թե ինչպես է անցել Նյու Յորքի նորաձևության շաբաթն, ու ինչ տեսք ունեին անսովոր հանդերձանքով մոդելները։

Նորաձևության շաբաթին ներկա էին նաև հայտնի աստղեր, այդ թվում՝ Հադիդ քույրերը, Նիկի Մինաժն ու այլոք։