«Ժամանակ». Թեժ Արմավիր. հիմնական պայքարը կընթանա ՔՊ-ի և ԲՀԿ-ի միջև


10:10 , 11 սեպտեմբեր, 2018

«Հոկտեմբերի 21-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների թիվը կարող է գերազանցել տասնյակը: Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն առնվազն մի քանի ավագանու անդամներ, ԱԱԾ և ոստիկանության նախկին և ներկա աշխատակիցներ:


Բայց հիմնական պայքարը կընթանա գործող քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանի և ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանի միջև: Վերջինս երկու անգամ առաջադրվել է քաղաքապետի թեկնածու, սակայն նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի իրականացրած կեղծիքների արդյունքում պարտվող է ճանաչվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: