Թրամփը ստացել է Կիմ Չեն Ընի նամակը և պատրաստվում է նոր հանդիպում անցկացնել


05:00 , 11 սեպտեմբեր, 2018
tert.am-ը գրում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակը և պատրաստվում է նոր հանդիպում կազմակերպել: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

«Նախագահը Կիմ Չեն Ընից նամակ է ստացել: Դա շատ ջերմ ու դրական նամակ էր: Մենք այն ամբողջությամբ չենք հրապարակի»,- հայտնել է Սանդերսը՝ հավելելով, որ նամակի հիմնական նպատակն ԱՄՆ նախագահի հետ նոր հանդիպման կազմակերումն էր: «Մենք պատրաստ ենք դրան և արդեն գնտնվում ենք կոորդինացման փուլում»,- հայտարարել է նա:
ամբողջական նյութը կարդացեք այստեղ