Սաուդյան Արաբիայում պատժելու են մեսենջերներում անվայել շփման համար


02:00 , 11 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է
Սաուդյան Արաբիայի դատախազությունը ազատազրկմամբ և խոշոր տուգանքով է սպառնացել մեսենջերներով ոչ բարոյական կամ հակակրոնական հաղորդագրություններ կան լուսանկարներ ուղարկելու համար։

«Մինչև երեք տարի ազատազրկում կամ 800 հազար դոլարի չափով տուգանք է նախատեսվում էլեկտրոնային ոլորտում հասարակական կարգը, բարոյականությունն ու էթիկայի նորմերը խախտող նման հանցագործությունների համար»,– նշվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Վերջին ժամանակներս Սաուդյան Արաբիայի իշխանությունները, կանանց թույլ տալով ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքում, խստացրել են էլեկտրոնային հանցագործությունների համար պատիժները՝ կապված հատկապես իսլամի և մուսուլմանական վարքի նորմերի քննադատության հետ։