Երիտասարդը կառուցեց իր երազանքների տունը 9 հազար դոլարով


02:00 , 11 սեպտեմբեր, 2018

Թայլանդից Սթիվ Արինը, տեսնելով իր ընկերոջ կառուցած գմբեթավոր տները, որոշեց ձեռք բերել նմանատիպ տուն: Նա երազում էր փոքրիկ հարմարավետ տան մասին, որի դիզայնը լիովին կբավարարի իր քմահաճույքները: 9000 դոլար և մեկ ու կես ամիս ծախսելուց հետո Սթիվը կառուցեց իր երազանքների տունը: Այս նախագծի իրականացման համար Սթիվի ընկերը նրան տրամադրեց իր հողամասի մի փոքր հողատարածք։