22:50 , 10 սեպտեմբեր, 2018Սոֆյա Նավասարդյանը (էն վարսավիր աղջիկն էլի) ՀՀ վարչապետի օգնականն է արարողակարգային և քաղաքական իմիջի ձևավորման հարցերով:
Ունի ռուսական մի շարք լրատվամիջոցների և պետական կառավարման մարմինների հետ խորհրդատվական համագործակցության ավելի քան 8 տարվա փորձ:
Կերպարի (իմիջի) ստեղծման վերաբերյալ նրա հեղինակային ծրագիրը՝ որպես առանձին առարկա, շուրջ 9 տարի դասավանդվում է Մոսկվայի արվեստի և մշակույթի համալսարանում:
Որպես հրավիրյալ մասնագետ՝ դասախոսական աշխատանք է իրականացրել Ռուսաստանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ռուսաստանում և Ֆրանսիայում որակավորվել է ոլորտի հեղինակավոր մասնագետների և կազմակերպությունների կողմից, ստացել է իրավունք՝ աշխատելու տվյալ ոլորտում:
