Մեծ Բրիտանիայում 500 տարի առաջ կորած Աստվածաշունչ են գտել


20:00 , 10 սեպտեմբեր, 2018

Սբ. Գրիգոր Մեծ պապի միսիոներների կողմից 603 թվականին հիմնադրված Քենթրբերյան տաճարը ժամանակին տասնյակ հազարավոր գրքերի պահպանման վայր է եղել։ Սակայն XVI դարում բողոքական բարեփոխումների արդյունքում Անգլիական Կաթոլիկ եկեղեցու գլխավոր տաճարի մենաստանային համայնքը լուծարել են, տաճարը շուտով անկում է ապրել, իսկ նրա հնագույն գրքերի ու ձեռագրերի մեծ մասն անհետացել են։ Այդ թվում գողացել են XIII դարի գրպանի յուրօրինակ Աստվածաշունչը։

Լեգենդար Սուրբ գիրքը կարողացել են հետ վերադարձնել 100 հազար ֆունտով՝ հազվագյուտ գրքերի վերավաճառքի կետերից մեկում։ Դա հնարավոր է դարձել տաճարի շահած դրամաշնորհի օգնությամբ։ Ճիշտ է, դրամաշնորհը ծածկել է միայն 96 հազար ֆունտը, ևս չորս հազար ֆունտ հավաքել են մտահոգ քաղաքացիները։

Image result