Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի. Միքայել Մանուկյան


19:20 , 10 սեպտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

ՀՅԴ-ն քարոզարշավը սկսեց Երևանի կենտրոնից՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից՝ «Միասին՝ հանուն Երևանի» կարգախոսով։

«Համենայն դեպս այդպիսի խոստում կա, և ես հավատացած եմ, որ անցկացվելու են ազատ և արդար ընտրություններ։ Մենք մանդատների մասին չենք խոսում, մենք խոսում ենք հաղթանակի մասին և հավատացած ենք, որ հաղթելու ենք ընտրություններում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը։

Նա դաշնակների վարկանիշը շատ բարձր է գնահատում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։