Գովազդը հաստատել է նոր iPhone-ում երկու SIM-քարտերի առկայությունը


18:20 , 10 սեպտեմբեր, 2018

Նոր iPhone-ի չինական գովազդը հաստատել է սմարթֆոնում երկու SIM-քարտերի առկայությունը։ Նկարում ներկայացված է երկու սլոթերով էլեկտրոնային սարքը։ Այս մասին գրում է Phone Radar-ը։

Լուրերը, որ iPhone-ում երկու SIM-քարտ է հայտնվելու, արդեն վաղուց էին պտտվում։ Սակայն, կարծես թե միայն հիմա են դրանք հիմնավոր դարձել։ Մինչ օրս Apple-ը սմարթֆոնների միակ արտադրողն էր, որի արտադրանքը նախատեսված էր միայն մեկ SIM քարտի համար։

Հաղորդվում է, որ երկու սլոթն էլ միաժամանակ աշխատելու են ստանդարտ 4G ծածկույթում։ Այս պահին հայտնի չէ, թե արդյոք բոլոր սարքերն են լինելու երկու քարտով, թե միայն որոշ մոդելներ։