Գիտնականները գրիպը մեկ օրում բուժող դեղամիջոց են ստեղծել


17:22 , 10 սեպտեմբեր, 2018

ԱՄՆ գիտնականների խումբը նոր դեղամիջոց է ստեղծել։ Այն կարող է ոչ միայն արագ հաղթել վիրուսին, այլև դա անել գրեթե առանց կողմնակի ազդեցությունների։

Դեղամիջոցը ստացել է բալոքսավիր-մարբոկսիլ անվանումը։ Այն էֆեկտիվ է նույնիսկ գրիպի կայուն տեսակների նկատմամբ։

Ճապոնիայում և ԱՄՆ-ում գիտնականներն ավարտել են կլինիկական փորձարկումների առաջին փուլը։ Այն փորձարկել են գրիպի չբարդացած տեսակի վրա։ Բալոքսավիր–մարբոկսիլի ազդեցությունը համապատասխանել է գրիպի հնգօրյա բուժման կուրսին։

Եթե ամեն բան հաջող ընթանա, նոր դեղամիջոցը վաճառքում կհայտնվի արդեն 2018 թվականին։