Մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է կապված լինի կոնֆլիկտի գոտի լինելու հետ


16:14 , 10 սեպտեմբեր, 2018

ԵԽԽՎ մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում մեր պատվիրակության ջանքերի արդյունքում «ԵԽ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների անսահմանափակ մուտքը անդամ պետություններ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» (grey zones)» զեկույցի բանաձևի նախագծում տեղ գտավ հետևյալ ձևակերպումը. «Վեհաժողովը ողջունում է «գորշ գոտիների» պատրաստակամությունը՝ համագործակցել ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի եւ միջազգային այլ մոնիթորինգային մեխանիզմների հետ՝ կոնֆլիկտների գոտիներում մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանելու նպատակով»։

Բանաձեւի իմաստով Արցախը «գորշ գոտի» է։