Լոլիկի գինը հասավ 450 դրամի. խոսքը մեր մեջ՝ սա տնաքանդություն է


15:35 , 10 սեպտեմբեր, 2018

Էն, որ ասուլիսի ժամանակ ասում էի, որ սեպտեմբերից լոլիկի գինը կբարձրանա, կհասնի ջերմոցայինի գնի, եղավ. 450 դրամ է հասել։ Խոսքը մեր մեջ՝ սա տնաքանդություն է, հեսա մի քանի խմբաքանակ լոլիկ կներմուծեն էժան գներով, կիրացնեն, գյուղացին կասի՝ լոլիկս չսպառվեց։ Նույնը՝ Մեղրիի արքայանարինջը, նույնիսկ ապրանքային տեսք չունի, գինը՝ 1690 դրամ։ Սա աբսուրդ է, իրոք։ Նույն վիճակը սերկևիլն է։ Չիլիից հասցնում են սուպեր որակը ՀՀ, վաճառում 1000 դրամով, մեր գյուղացիները՝ 1500-ով։