14:10 , 10 սեպտեմբեր, 2018Սեպտեմբերի 10-ին, ժամը 13:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի Գայի փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:28-ին, մարվել՝ 13:43-ին: Այրվել է անասնագոմի տանիքը` մոտ 60 քմ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: