«Լուսանկարներում աշուն է, հոգեվիճակս էլ աշնանային է». Մարիաննա Հակոբյանը՝ նոր ֆոտոշարքի ու ձիասպորտով զբաղվելու մասին


16:00 , 10 սեպտեմբեր, 2018

Ինքնավստահ, կանացի ու համարձակ. ATV հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի մեկնաբան գեղեցկուհի Մարիաննա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է Blognews.am-ին: Մարիաննան պատմել է ոչ միան ֆոտոշարքի գաղափարի մասին, այլև հետաքրքիր բացահայտում արել:

- Մարիաննա, չնայած որ շատ ֆոտոգենիկ ես, ինչքանով նկատել եմ, ֆոտոշարքերի սիրահար չես ու հաճախ չես ներկայացնում պրոֆեսիոնալ լուսանկարներ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ինչպե՞ս ես համաձայնվել առաջարկին:

- Շնորհակալ եմ։ Որպես այդպիսին, առաջարկ չի եղել։ Վերջին շրջանում ձիասպորտով եմ զբաղվում։ Լուսանկարիչը՝ Ալբերտ Հարությունյանը, իմ լավ ընկերներից է։ Մեր հանդիպումն անընդհատ չէր ստացվում, երբ զանգահարում էր, ձիարշավարանում էի լինում, զուգադիպում էր։ Որոշեցինք հանդիպել հենց այնտեղ ու նաև ֆոտոշարք անել։

- Ինչպե՞ս ես գնահատում համատեղ աշխատանքի արդյունքը:

- Փայլուն։ Ալբերտը միշտ գիտի՝ ինչ է ուզում ստանալ։ Վստահ եմ՝ ով իր հետ առնչվել է, գիտի դա։ Հաճելի է աշխատել իր գործը լավ իմացող, պատրաստված մասնագետի հետ։  

IMG_3041IMG_3048- Քեզ հեռուստադիտողը սովոր է տեսնել պիջակով ու ավելի խիստ ոճում, իսկ նոր լուսանկարներում դու ավելի ազատ ես, ինքնավստահ ու նաև համարձակ. Իսկ դու ինչպե՞ս կբնորոշես քեզ ու քո հոգեվիճակը լուսանկարներում:

- Պետք է կարողանաս տարբեր լինել։ Աշխատանք, առօրյա, սպորտ․ յուրաքանչյուր միջավայր իրեն բնորոշ հագուստ ու կեցվածք է պահանաջում։ Լուսանկարներում աշուն է, հոգեվիճակս էլ աշնանային է։

- Մարիաննա,  այդքան սպորտաձևերից ինչո՞ւ ընտրությունդ կանգ առավ հենց ձիասպորտի վրա։

- Վաղուց էի ուզում՝ անկեղծ ասած։ Մարզասրահից հոգնել էի, փոխարինեցի այս շատ հաճելի և օգտակար զբաղմունքով։ Սիրում եմ կենդանիներին, իսկ ձիերի հետ այսքան մտերիմ դեռ չէի եղել։ Պարզվում է՝ շատ ավելի խելացի են, քան գիտեի։ Շատ լավ հիշողություն ունեն, երկրորդ հանդիպումից արդեն ճանաչեց ու հասկացել էր, որ իր համար եմ եկել։ Կերակրեցի, կապվեցի, ուզեցի ավելին իմանալ։ Հաջորդ անգամ բացահայտեցի, որ տրամադրությունս զգում է և ուզում է իր հնազանդությամբ գրավել։ Մի խոսքով՝ սիրեցինք իրար։

IMG_3042IMG_3111- Ի՞նչ առանձնահատկություններ ես նկատել ձիերի մեջ,  ու ի՞նչ է առհասարակ սովորեցնում ձիասպորտը։

- Ձիերի աչքերը շատ մեծ են, հետո կարդացի, որ բոլոր կաթնասուների մեջ ամենամեծը ձիերի աչքերն են։ Ի դեպ, ձիերն աշխարհը տեսնում են գունավոր, բայց այստեղ էլ տարանջատում կա․ կարմիրը և կապույտը չեն տարբերում։ Ձիասպորտն առաջին հերթին դիսցիպլինա է սովորեցնում, սովորեցնում է հավասարակշռություն պահել, գլուխը չկորցնել ո՛չ հաջողություններից, ո՛չ անհաջողություններից։

- Հաճա՞խ ես պահանջ զգում բնության ու կենդանիների հետ շփվելու, ու ի՞նչ է այն տալիս քեզ:

- Ամեն օր։ Տալիս է, ամենակարևորը, էներգիա, առանց որի չենք կարող ապրել, ստեղծագործել, օգտակար լինել։ Իսկ մարդու կարևոր առաքելությունը, իմ կարծիքով, պիտանի, օգտակար լինելն է։ Այդ գիտակցումն է պայմանավորում երջանկությունը։

IMG_304418889245_1536324063104465_7162214388236025856_n- Ասում են՝ կենդանիների հետ շփումը փոխարինում է մարդկային շփմանը, համաձա՞յն ես:

- Երբեմն, այո՛, հոգնում ես բառերից, անբովանդակ մարդկանցից, բովանդակային մարդկանցից անգամ, որովհետև ամենուր շահեր են․․․ Իսկ կենդանիները սիրում են անգամ այն դեպքում, երբ չես կերակրում կամ ուշացնում ես կերակուրը։

- Լիարժեք կյանքով ապրող մարդն անպայման պետք է տնային կենդանի ունենա, իսկ ես գիտեմ, որ դու նաև շուն ունես: Մեզ կպատմե՞ս քո չորքոտանի ընկերոջ մասին:

- Բելլան իմ ամենալավ նվերն է, մեր տան անդամն է, ով, սակայն, բոլորիս մանիպուլյացիաների է ենթարկում։ Ամենալավ պատառները միշտ իրենն են, անգամ պաղպաղակիս վերջին՝ այն ամենափոքրիկ շոկոլադապատ մասը միշտ իրեն եմ տալիս։ Մի քանի ամիս առաջ շատ լուրջ հիվանդացավ, անասնաբույժի մոտ ժամեր էինք անցկացնում ու շատ վատ ապրումներ ունեցանք, որ կարող է՝ կորցնենք իրեն, բայց լավացավ, ու հիմա առավել ուշադիր եմ։ Երեկոյան զբոսանքի ժամեր ունենք։ Իր հետ ամեն օր հիշում եմ, որ պետք է գեղեցիկ ապրել։

34982666_180895682622273_7469150334804295680_n29415460_144285869739855_4695542720851083264_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի