ՌԴ ԱԳՆ-ն` Իդլիբում հնարավոր գործողության մասին


11:10 , 10 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Սիրիական Իդլիբի ազատագրմանն ուղղված հնարավոր գործողությունը մշակվում է մանրակրկիտ և գաղտնի: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը:

Նա նշել է, որ միևնույն ժամանակ քննարկվել են բոլոր հումանիտար ասպեկտները, այդ թվում` խաղաղ բնակիչներին և ենթակառուցվածքներին վնաս հասցնելու հավանականությունը քչացնելու հարցը: