Թրամփը ցանկացել է դուրս բերել զորքերը Հարավային Կորեայից


09:50 , 10 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա սկզբին մտադրված է եղել իր թվիթերյան էջում գրառում կատարել Հարավային Կորեայից 28,5 հազար ամերիկացի զինվորներին դուրս բերելու մասին: Այդ մասին գրում է լրագրող Բոբ Վուդվորդը իր «Վախ: Թրամփը` Սպիտակ տանը» գրքում. հայտում է Известия-ն:

Նշվում է, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը համոզել է նրան չանել նման բան, քանի որ  ԿԺԴՀ-ն կարող էր ընկալել դա որպես Կորեական թերակղզուն հարվածելու մտադրություն և պատերազմի հայտարարում: