Գիտնականները հայտարարել են խորովածի մահացու վտանգի մասին


03:00 , 10 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է

Բաց կրակի և ածուխի կամ փայտի վրա պատրաստված միսը կարող է օնկոլոգիական հիվանդություններ առաջացնել և մեծացնում է սրտային տարբեր հիվանդությունների հավանականությունը 3%-ով։.

Օքսֆորդի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել խորովածով տարվելու վնասը։

Ինչպես պարզվել է, ռիսկային խմբում են հայտնվում այն մարդիկ, որոնք նախընտրում են կերակուր պատրաստելիս շաբաթն առնվազն մեկ անգամ որպես վառելանյութ ածուխ, փայտ կամ փայտածուխ օգտագործել։ Եթե միսը պատրաստվի էլեկտրական կամ գազօջախի վրա, վտանգավոր ազդեցությունը նվազագույնի կհասցվի։

Մասնագետներն ընդգծում են, որ բաց կրակի վրա կերակուր պատրաստելիս քիմիական թունավոր նյութեր են արտազատվում, որոնք հաճախ թոքերի, մաշկի կամ միզապարկի քաղցկեղի պատճառ են դառնում։