Մի քանի ժամից կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների համար անցկացվող քարոզարշավը


01:30 , 10 սեպտեմբեր, 2018

Մի քանի ժամից կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների համար անցկացվող քարոզարշավը։
Ակնկալում եմ քաղաքակիրթ ընտրապայքար՝ առանց մանրադրամով վարձված ֆեյք օգտատերերի, դրանց փողոցային բառաֆոնդի ու կեղծ սրտացավների կողմից ականջ սղոցող բոբիկ հավաստիացումների։

Տեսնենք՝ ով առաջինը կխախտի քաղաքակիրթ ընտրապայքարի կանոնները։

Գուցե թեկնածուներից յուրաքանչյուրը մտածի այնպես, որ իր դիմացինն առնվազն ցածր չէ իրենից...