Բուժքույրերը հասցրել են փրկել նորածին երեխային, ում մայրը փորձել է խեղդել զուգարանակոնքի մեջ


22:00 , 8 սեպտեմբեր, 2018

Չինաստանի Տյանցզին քաղաքում ծննդատան բուժքույրերը պատահաբար նորածին երեխայի լացի ձայն են լսել զուգարանից: Նրանք գնացել են ձայնի ուղղությամբ և սարսափելի տեսարանի ականատես եղել. զուգարանակոնքի մեջ երեխա է եղել՝ գրում է Daily Mail-ը:

Պարզվել է, որ նոր ծննդաբերած մայրը փորձել է այդ ձևով ազատվել երեխայից: Երեխայի հետ նրանք գտել են նաև կնոջ ընկերքը: Այդ արարքից հետո կինը փորձել է փախչել, սակայն բժիշկները բռնել են նրան և հանձնել ոստիկանությանը:

Կինը պատմել է, որ հղիացել է արտաամուսնական կապից, և զուգընկերն անհետացել է, ինքը թաքցրել է ընտանիքից իր վիճակը և փորձել է գաղտնի պահել այդ ամենը:

Բարեբախտաբար, փոքրիկը լուրջ վնասվածքներ չի ստացել: