Չտեսնված արդյունավետ միջոց՝ ընդդեմ կրունկների ճաքի ու չորության


19:45 , 8 սեպտեմբեր, 2018

Նուրբ ու խնամված կրունկներ ունենալն այնքան էլ հեշտ չէ, քանի որ հատկապես ամռան սեզոնին դրանք ավելի շատ են ճաքճքում ու չորանում: Ահա ձեզ ենք ներկայացնում մի արդյունավետ ու հեշտ միջոց, որի շնորհիվ դուք չեք իմանա, թե ինչ է կրունկների չորությունն ու ճաքը, և ձեր ոտքերը երախտապարտ կլինեն ձեզ:

Այսպիսով՝ վերցրեք այնպիսի թաս, որ ոտքերը տեղավորվեն մեջը: Լցրեք 1,5 լիտր ոչ շատ տաք ջուր։ Ավելացրեք 4 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ։ Ոտքերը դրեք խառնուրդի մեջ 30 րոպե: Եթե կրունկները շատ չոր ու անխնամ են, ապա կարող եք թողնել ավելի երկար:

Դուք ինքերդ կզգաք արդյունքը. երբ քսեք ոտքը ոտքին, կնկատեք, թե ինչպես են դրանք մաքրությունից փայլում։ Այդ ժամանակ միանգամից կրունկները և ոտնաթաթը մաքրեք հատուկ քերիչով կամ պեմզա քարով։

Այնուհետև ոտքերին կարող եք քսել գլիցերինի և քացախի խառնուրդ: Առաջին պրոցեդուրան կրկնեք շաբաթը մեկ, երկրորդը կարող եք կատարել ամեն օր՝ մաքուր լվացված ոտքերը մերսելով: