Հատապտուղ, որը տեսողության վրա գազարից ավելի լավ է ազդում


19:20 , 8 սեպտեմբեր, 2018

Չիչխանը հայտնի աշնանային հատապտուղ է։ Այն շատ դեղամիջոցների բաղադրության մեջ է մտնում և հրաշագործ հատկություններ ունի։

Չիչխանը դրական ազդեցություն ունի աչքերի, ստամոքս-աղիքային համակարգի, սրտի և անոթների վրա։ Այն նաև կարգավորում է քունը և հանգստացնում նյարդային համակարգը։

Չիչխանը տեսողության վրա շատ ավելի լավ ազդեցություն ունի, քան գազարը։

Իսկ չիչխանի թեյը հարմարավետության մթնոլորտ է ստեղծում և բարձրացնում օրգանիզմի պաշտպանիչ հատկությունները։