Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Սկոպյե


16:15 , 8 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը ժամանել են ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 9-ին կայանալու է Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան ընտրական հանդիպումը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:

Թիմը հանգրվանել է «Մարիոթ» հյուրանոցում:

Այսօր երեկոյան «Ֆիլիպ II» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որից հետո ազգային թիմը կանցկացնի մարզում: