15:30 , 8 սեպտեմբեր, 2018Tert.am-ը գրում է.
«Վարդաշեն» ՔԿՀ-ից այսօր Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիսին նշեց, որ ճիշտ չէ Նիկոլ Փաշինյանի կողմից համեմատություն անել, ընկերներին ընկերների հետ համադրել:
«Աստվածաշնչյան խոսք կա` մի արա այն, ինչ չես ուզենա քո նկատմամբ անել, ես ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ ռեժիմի դեմ պայքարելով ... բացասականը վարակի պես տարածվում է»,-ասաց նա:
Նա համոզմունք հայտնեց, որ երբ Նիկոլ Փաշինյանի դաշնակից ընկերները` Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը չաջակցեցին իրեն հեղափոխության սկզբի օրերին, Նիկոլ Փաշինյանը ցավ ապրեց, բայց շարունակեց պայքարը:
«Ես վստահ եմ, որ Նիկոլը վատ զգաց, որովհետև հեղափոխության հաղթական ավարտին հարթակում արգելեց մարդկանց միկրոֆոնին մոտենալ, ես դա ցուցիչ դիտեցի: Ինքը նեղված է, ցավ է ապրել և դա բնական է: Հիմա եթե նա դա ապրել է, ինչպես է իրեն թույլ տալիս մեկ ուրիշ բանտում գտնվող երկու ընկերներին հղում անի, դա նուրբ մանիպուլյացիա է, որը վատ բաների է տանելու»,- ասաց նա: