Սանեն 22 տարեկանում հայր է դարձել


14:20 , 8 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն հայր է դարձել, հայտնում է «Bild»-ը:

22-ամյա ֆուտբոլիստի ընկերուհի Քենդիս Բրուկը սեպտեմբերի 7-ին դուստր է պարգևել Սանեին:

Աղջկան Ռիա Ստելլա են անվանել:

Հիշեցնենք` Սանեն երեկ լքել է Գերմանիայի հավաքականի ճամբարը գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի հետ ունեցած զրույցից հետ:

Պերուի հետ սեպտեմբերի 9-ին կայանալիք ընկերական խաղը Սանեն բաց կթողնի: