ՊՆ–ն հայտարարում է պահեստազորում հաշվառված կրտսեր սպայական կազմի՝ պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն


13:50 , 8 սեպտեմբեր, 2018
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորում հաշվառված կրտսեր սպայական կազմի՝ պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն: 

Ընդունելությունն իրականցվում է հարցազրույցի միջոցով, որի ժամանակ դիմորդներին կառաջարկվեն համապատասխան պաշտոններ ըստ ունեցած զինհաշվառումային մասնագիտության:

Ծառայության ընթացքում նրանք կօգտվեն զինծառայողների համար օրենքով սահմանված արտոնություններից: 

Ցանկացողները կարող են դիմել համապատասխան զինկոմիսարիատներ կամ մոտակա զորամասեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 29-46-36, (010) 29-44-64 հեռախոսահամարներով: