Զինծառայողների աշխատավարձերի կրճատման մասին լուրը վերաբերում է մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարներին


13:57 , 8 սեպտեմբեր, 2018

Երեկ այս տիրույթում հարց էր բարձրացվել զինծառայողների աշխատավարձերի կրճատման մասին։ Պարզաբանենք, որ խոսքն ընդամենը մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին է։ Խոսք չի գնում ընդհանուր զորքի կամ նույնիսկ մեկ զորամասի մասին ընդհանրապես։ Այն սերժանտների մասին է, որոնք անցել են ուսուցում, և հավելավճարի վերահաշվարկ պետք է կատարվի։ 

Այս պահին կա նախարարի հրաման։ Խնդիրը լուծվում է։

Առաջիկայում չվճարված գումարները ևս կփոխհատուցվեն։