«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը որոշել է Տիգրան Ուրիխանյանի թեկնա­ծությունը ներկայացնել ԱԺ ԿԳ մշտական հանձնաժողովի նախագահի պաշ­տոնում


09:30 , 8 սեպտեմբեր, 2018

«Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է Տիգրան Ուրիխանյանի թեկնա­ծությունը ներկայացնել ԱԺ կրթու­թյան և գիտության մշտական հանձնաժողովի նախագահի պաշ­տոնում, որը նախկինում զբաղեցնում էր Վարդան Բոստանջյանը: Վերջինս իր անզգույշ մտքերի, մասնավորապես՝ Քոչարյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում որակելու պատճառով ստիպված եղավ հրաժարվել մանդատից, թեև հայտարարեց, որ առողջական խնդիրներ ունի: 

Ուշագրավ է, որ Ուրիխանյանը սույն հանձնաժողովի անդամ չէ, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից այստեղ ներկայացված են Իվետա Տոնոյանն ու Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը, իսկ Ուրիխանյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի ան­դամ է, սակայն գրեթե չի ներկայանում նիստերին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: