Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում երիտասարդ կին է մահացել. հարազատները պնդում են՝ մեղավորը բժիշկներն են, որոնց ձեռքով էլ նրա մատից անհայտացել է նշանադրության մատանին


21:20 , 7 սեպտեմբեր, 2018

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի Կորեպինա փողոցի բնակչուհի, 22-ամյա Վալերիա Սորոկինան:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Սորոկինայի 26-ամյա ամուսինը՝ Արթուր Թադևոսյանն, ասում էր. «Տարիներ առաջ ենք ծանոթացել իրար հետ, մի քանի տարի համատեղ կյանք ենք վարել, ունեցել ենք աղջիկ, ով հիմա 3 տարեկան է:
Այնքան էինք կապնված իրար, որ որոշել էինք մեր ընտանեկան միությունը Զագսով վավերացնեինք Հայաստանում: Ամառային հանգստյան օրերի հետ կապված Վալերիայի հետ որոշեցինք ամառն անցկացնել Հայաստանում ու պատրաստվում էինք Զագսով օրինականացնել մեր ամուսնությունը: Ինձ զգում էի ամենաերջանիկ հայրերից մեկը: Ցավոք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի որոշ վայ բժիշկների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում կորցրեցի իմ ամենասիրելիներից մեկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։