Նաիրա Զոհրաբյան. Ես չեմ վախենում


21:00 , 7 սեպտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

«Միանշանակ խոստանում եմ՝ Երևանը բոլոր սերունդների մայրաքաղաքն է, և բոլոր սերունդներն իրենց հարմարավետ պետք է զգան Երևանում»,-«Փարավոն» համալիրում «Կայուն և հարմարավետ քաղաքներ» թեմայով կոնֆերանսի ժամանակ  հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը։

Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, համաժողովին մասնակցելու համար տարբեր աշխարհամասերից Երևան են ժամանել 30-ից ավելի քաղաքապետեր:

Զոհրաբյանը նշեց՝ չի վախենում ու չի վախենալու մեծ ծրագրերից, Երևանը պիտի դառնա 21-րդ դարի մայրաքաղաք, Երևանը կարող է դառնալ այդպիսի մայրաքաղաք։

Համաժողովին մասնակցում էր նաև «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը, ով նաև «Ծառուկյան» խմբակցության անդամ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։