Մանչեսթեր Յունայթեդը դադարեցրել է Պոգբայի հետ բանակցությունները


20:50 , 7 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դադարեցրել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները:

ESPN-ը հաղորդում է, որ «կարմիր սատանաների» ղեկավարությանը դուր չի եկել Պոգբայի այն հայտարարությունը, որ առաջիկա ամիսներին կարող է փոխել ակումբը: Միևնույն ժամանակ վերոնշյալ աղբյուրը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահ է, որ կարող է նոր պայմանագիր կնքել Պոգբայի հետ, սակայն ցանկանում է՝ ֆրանսիացի ֆուտբոլիստն անձամբ նման նախաձեռնությամբ հանդես գա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։