Մայրը ստիպված է եղել գնացքում կանգնած կերակրել երեխային, քանի որ ոչ ոք տեղ չի տվել


19:20 , 7 սեպտեմբեր, 2018

Բրիտանուհի Քեյթ Հիթչենը ստիպված է եղել գնացքում կանգնած կերակրել երեխային, քանի որ անտարբեր ուղևորները նրան նստելու տեղ չեն զիջել: Նա երեխայի հետ սելֆի է տեղադրել Instagram-ում և գրել իր պատմությունը:

32-ամյա կնոջ խոսքով՝ ինքն ստիպված է եղել կես ժամ կանգնած կերակրել երեխային, և ոչ ոք նրան չի առաջարկել նստել: Բրիտանուհին գրում է, որ այդ իրավիճակում իրեն հիմար է զգացել:

Հիթչենը գրել է, որ մի կին, այնուամենայնիվ, առաջարկել է իր տեղը, բայց հենց նա կանգնել է, տեղն անմիջապես մեկ ուրիշ ուղևորուհի է զբաղեցրել:

Հատկանշական է, որ բրիտանուհին մայրությանը նվիրված բլոգ է վարում, որն ունի ավելի քան 12 հազար հետևորդ: Վերջիններիս իրենց աջակցությունն են հայտնել Քեյթին:

Image result